Armenian transcript
Այսօր խորհրդարանի դահլիճ վերադարձան թե՛ ջրի շշերը, թե՛ երեկ իրար
հայհոյող բռունցքներով, շշերով ու անգամ աթոռով հարվածող
իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները։ Դահլիճ մտան լայն
ժպիտներով, ձեռքսեղմումներով
ու ջրի մասին հումորներով։
Պարզվեց ոչինչ չի եղել։
«Տոր կանգեղի ու վահագնվի շապակաղի» մականունը վաստակած Վահագն
Ալեքսանյանն այսօր աթոռ չնետեց։
Հարգելի տղամարդիկ, ունեցեք այդ կամքը Ազգային
ժողովի ամբիոնից ներողություն հայցելու ձեր կին գործընկերներից։
Կներեք, էդ էլ, էդ էլ խտրականության նոր տարբերակ ա, եթե
տղամարդ են՝ բոլորը մեղավոր են, չէ՛, տենց չի աշխատում սիստեմը։
Տեղական ու միջազգային մամուլի էջերին հայտնված այս ազդեցիկ կադրերից պարզ է
դառնում՝ ինչու թեժ իրավիճակի առաջին ռաունդից րոպեներ անց-
Չեմ այտ արելու ընդմիջում։ Ծեծկռտուք լինելու ա, չի լինելու, ես դեմ
չեմ, դուք կողմնորոշվեք։
Կրքերը կրկին բորբոքվեցին՝ վերածվելով անխնա ծեծկռտուքի։
Երկրորդ ռաունդում առաջինը նախահարձակ եղավ ընդդիմադիր Գառնիկ
Դավթյանը՝ իշխանական Չախոյանի այս ոչ ամբողջությամբ լսելի
արտահայտությունից հետո։
Իր կոկորդից բռնել փորձող Դավթյանի դեմքին Չախոյանը ջրով լի բաժակը
շպրտեց, ապա հաջորդեցին փոխադարձ հարվածներ՝
բռունցքի ու
ոչ միայն։
Ափերից դուրս եկած հասուն օրենսդիրները թերևս մի բանում միասնություն
դրսևորեցին. համատեղ կոտրեցին պետական գույքը հանուն
նորմալ հայկական տղայական կռվի։
Ես սենց արեցի, մի երկու հատ ես արեցի, երեք հատ, նենց ա, ոնց որ ուրախացել եք,
որ կռիվի մեջ եք ընկել, ժողովուրդ, մենք էլ ենք ուրախացել։
Մարտարվեստի հմտություններից բացի իրենց փողոցային հարուստ բառապաշարը
ցուցադրեցին ոչ միայն օրենսդիր դահլիճում, այլև Ազգային ժողովի
միջանցքում։
Չահաճ տեսարան էր, որը չպիտի լիներ, անցնում ենք բունակարուն աշխատանքի։
Մարտերում փայլեցին նաև նրանք, ովքեր հունիսին ընտրվել, բայց մինչ
օրս ամբիոնին մոտենալ չէին հասցրել։
Ունենանք, տեսնենք։ Ինձ ոչ մեկ հրահանգ չի տվել։ Ինքը
էդքան տենց կրքոտ։ Ուզում եք անպայման բզբզեք։
Լրագրողները ոչ միայն կրքոտ հարցերի, այլև բզբզալու համար մեղադրանքներ
ստացան։
Օտև օրից պոկել եմ, արա՛։
Միշտ էլ բարիշաց ենք, այո՛, էդի ամեն օր, ամեն երկրում էլ լինում ա, բայց էս
պահին հիմա գործընկերներ ենք եղել, ըխեք էլ։
Երեկ ծեծկռտուքին թիկն տված հետևող Վիլեն Գաբրիելյանն այսօր արձանագրեց
հարաբերական անդորր։
«Կսադրեն, կստանան»։ Երկու թևից հնչող այս խոստումը
հուշում է, որ այս
դահլիճում փխրուն անդորրը փայփայելու մասին մտածողները
մեծամասնություն չեն։
Այստեղ պարտվեց հայ ժողովուրդը, որովհետև այն ամենը,
ինչին մենք ականատես եղանք, խայտառակություն է։
End of transcript · 334 words